Իսրայելի վարչապետի որդի Յաիր Նեթանյահուն որոշել է պատմության դաս տալ թուրք բոտերին, որոնք իրեն հետեւում են Twitter-ում՝ հիշեցնելով, որ թուրքերն են կատարել Հայոց ցեղասպանությունը:

«Բոլոր թուրքական բոտերին, որոնք ինձ հետեւում են այստեղ՝ պատմության կարճ դաս: Դուք ծագումով Անատոլիայից չեք, դուք եկել եք Միջին Ասիայից եւ ցեղասպանություն եք իրականացրել տեղի հույն քրիստոնյա բնակչության նկատմամբ: Ստամբուլը իրականում Կոստանդնուպոլիս է, եւ դուք այն ապօրինաբար գրավել եք: Դուք կատարել եք նաեւ Հայոց ցեղասպանությունը: Դուք ներկայում անօրինական կերպով գրավում եք Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան եւ Քուրդիստանը:

Ձեր երկիրը ղեկավարում է բռնապետ, ով ցանկանում է կրկին զավթել եւ ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության օրոք»,- գրել է նա: