Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին կառաջարկեն անվճար բուրգեր եւ ֆրի կարտոֆիլ: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն անձամբ է գովազդել անվճար սնունդ տրամադրելու ակցիան այն մարդկանց, ովքեր կպատվաստվեն՝ ճեպազրույցի ժամանակ ուտելով խոստացված բուրգերը:

Մայիսի 13-ից Նյու Յորքի բնակիչները կարող են ստանալ անվճար ShackBurger-ի վաուչեր շարժական ավտոբուսում պատվաստվելու դեպքում:

Հունիսի 12-ից մարդիկ, որոնք պատվաստվել են ե ներկայացրել ապացույցներ, կարող են ստանալ ֆրի կարտոֆիլի անվճար բաժինը բուրգեր կամ սենդվիչ գնելու դեպքում:

«Անվճար ֆրի կարտոֆիլ պատվաստումից հետո»,-ասել է քաղաքապետը: «Ինձ պատվաստել են: Ես կարող եմ ուտել այս հիանալի ֆրի կարտոֆիլը: Սպասեք, այստեղ նաեւ բուրգեր կա՞»:

Դե Բլազիոն վերցրել է համբուրգերն ու կոչ արել քաղաքի բնակիչներին մտածել բուրգերի մասին, երբ նրանք մտածում են պատվաստման մասին: «Այժմ ես շատ լավ եմ վերաբերվում պատվաստումներին»,-ասել է դե Բլազիոն՝ ծամելով բուրգերը:

Այսօրվանից քաղաքում ներկրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 7,2 միլիոն դեղաչափ: Բնակչության 46 տոկոսը ստացել է առաջին չափաբաժինը, իսկ 37 տոկոսը պատվաստվել է ամբողջությամբ: