Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերը քննարկվել են Հայաստանի ԱԳՆ պաշտոնակատար Արա Այվազյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Այվազյանը մանրամասն ներկայացրել է զրուցակցին ադրբեջանական զինված միավորումների սադրիչ գործողությունները Հայաստանի սուվերեն տարածքում, եւ դրա պատճառով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սադրանքների անթույլատրելիությունն ու անընդունելիությունը:

Նա նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա այդպիսի ոտնձգությունների նկատմամբ միջազգային հանրության հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով: