Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը եւ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել են տարածաշրջանային կայունության եւ խաղաղության սպառնալիքները չեզոքացնելու անհրաժեշտության մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում Այվազյանը մանրամասն ներկայացրել է իր գործընկերոջը Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը, որը խախտում է միջազգային իրավունքը:

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային կայունության եւ խաղաղության սպառնալիքները չեզոքացնելու անհրաժեշտությունը: