Օպերացիան կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ խոսելով պաղեստինցիների հետ հակամարտության սրման մասին:

«Ես ասել եմ, որ մենք շատ բարձր գին կպահանջենք «ՀԱՄԱՍ»-ից, մենք դա անում ենք եւ շարունակելու ենք անել: Վերջին խոսքը չի ասվել, եւ այս օպերացիան կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի»:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հինգշաբթի երեկոյան Իսրայելի օդային ու ցամաքային ուժերը գրոհում են Գազայի հատվածը: Իսրայելի Պաշտպանության ուժերն ուրբաթ գիշերը Գազայի հյուսիսում սկսեցին մեծ թվով թիրախների զանգվածային ռմբակոծություն:

Ավելի ուշ իսրայելական բանակը հայտնեց, որ հարձակման ընթացքում, որը տեւել է ավելի քան մեկ ժամ, ցամաքային ներխուժում չի իրականացրել դեպի Գազայի հատված, գրում է Times of Israel-ը: