Երեւանում, այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Շավարշ Ղազարյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Shamshyna.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։