Գեղարքունիքի մարզում, մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։10-ի սահմաններում Գավառի բնակիչ՝ 50-ամյա Արտաշես Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանն աշխատում է Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային բաժնի պետ։