ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է Իրանի հետ միջուկային բանակցությունները առաջ մղելու Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերը՝ չնայած հրաժարվելու հանրապետականների կոչերին՝ Գազայում հիմնված ՀԱՄԱՍ-ին Թեհրանի ենթադրյալ աջակցության պատճառով:

Ավելի վաղ 43 հանրապետական սենատորներից բաղկացած խումբը նամակ էր ուղարկել Բլինքենին՝ խնդրելով նրան չեղյալ հայտարարել Վիեննայում միջուկային բազմակողմ բանակցությունները:

Բլինքենն ասել է, թե չի կարող հաստատել, որ Իրանը ինչ-որ կերպ մասնակցել է ՀԱՄԱՍ-ի վերջին գործողություններին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ եթե Թեհրանն իսկապես աջակցել է շարժմանը, դա միայն ավելի է ընդգծում բանակցությունների կարեւորությունը:

«Երբ խոսքը վերաբերում է Իրանի կողմից ցանկացած չարամիտ գործողությանը, դա միայն ընդգծում է կարեւորությունն այն բանի, որ պետք է այնպես անել, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,- ասել է Բլինքենը: «Միջուկային զենք ունեցող կամ շատ կարճ ժամանակում այն ձեռք բերելու հնարավորություն ունեցող Իրանը այն Իրանն է, որը հավանաբար, ավելի մեծ անպատժելիությամբ կգործի: Բանակցությունները Վիեննայում շարունակվում են, տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք վերադառնալ միջուկային համաձայնագրի փոխադարձ պահպանմանը»: