Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս ենք ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին հայտարարությամբ է հանդես եկել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ելնելով ստեղծված իրավիճակից, յուրաքանչյուր հայ պարտավոր է կատարել իրենից կախված ամեն ինչ՝ մեր հայրենիքի պաշտպանության համար:

Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ամբողջականության դեմ: Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս ենք ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը: Հակառակ դեպքում կօգտագործեմ իմ ներուժն ու միջազգային կապերը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ:

Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների, քանզի

նման սխալներն են առաջացնում քաոսային վիճակ»։