Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 24 միլիոնը, հայտնում է Reuters-ը:

Կորոնավիրուսի B.1.617 հնդկական տարբերակը հայտնաբերվել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների ութ երկրներում, այդ թվում՝ Կանադայում եւ ԱՄՆ-ում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարակիչ հիվանդությունների փորձագետ Հայրո Մենդեսը:

«Այս տարբերակներն ավելի շատ թողունակություն ունեն, բայց մենք դեռ ոչ մի բարդություն չենք հայտնաբերել,- ասել է Մենդեսը:- Միակ մտահոգությունն այն է, որ դրանք ավելի արագ են տարածվում»:

«Մարդկային աղետը Հնդկաստանում եւ Նեպալում պետք է նախազգուշացում դառնա տարածաշրջանի մյուս երկրների համար, որպեսզի դրանք մեծ ներդրումներ կատարեն արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների ավելացման մեջ»,- ասել է Յամինի Միշրան Amnesty International-ից: «Վիրուսը տարածվում է տագնապալի արագությամբ տարածվում եւ հատում է սահմանները եւ կշարունակի խոցել տարածաշրջանի առավել մարգինալ բնակչությանը», - ասվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան խմբի տնօրենների հայտարարության մեջ:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 4000 մարդ, գրանցվել է 343144 վարակման նոր դեպք: Մինչ վարակների թիվը գերազանցում էր 24 միլիոնը, զոհերի թիվը 262 317 է կազմում:
Շատ տեղերում թեստավորման բացակայությունը նշանակում է, որ պաշտոնական գնահատականները աշվի չեն առնում մահվան եւ վարակման բազմաթիվ դեպքեր, ինչը փորձագետներին դրդում է հետեւություն անել, որ իրական թվերը կարող են 5-6 անգամ ավելի բարձր լինել:

Իրավիճակը հատկապես ծանր է Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգի՝ Ուտար Պրադեշի գյուղական բնակավայրերում. ավելի քան 240 միլիոն մարդ: