Ամուսնությունների թիվը վերջին 50 տարվա կամ մոտավորապես այդ ընթացքում Հունաստանում կրկնակի կրճատվել է, ամուսնալուծություններինը ավելացել է ավելի քան չորս անգամ, հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով Եվրոստատի զեկույցին:

2019-ին Հունաստանում 1000 բնակչի հաշվով եղել է միջինը 4,4 ամուսնություն, համեմատած 1964-ին` 1000-ի հաշվով 8,9 ամուսնության հետ։ Միեւնույն ժամանակ, ամուսնալուծությունների թիվը 1964-ին 1000-ի հաշվով 0,4-ից 2017-ին հասել է 1,8-ի (վերջին տվյալները), ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն է ողջ պատմության ընթացքում։

Այս միտումը քիչ թե շատ համապատասխանում է ԵՄ-ում միջին ցուցանիշին, որտեղ 2019 թվականին 1000 բնակչի հաշվով գրանցվել է 4,3 ամուսնություն եւ 1,8 ամուսնալուծություն:

2019-ին ամուսնությունների ամենացածր թիվը գրանցվել է Իտալիայում (3,1 / 1000), իսկ ամենաբարձրը Կիպրոսում` 1000 բնակչի հաշվով 8,9:

Այնուամենայնիվ Կիպրոսում նույնպես ամուսնալուծությունների թիվը շատ ավելի բարձր է եղել, քան ԵՄ-ում` 1000-ի հաշվով 2,6, ինչը զիջում է միայն Լատվիային, Լիտվային եւ Լյուքսեմբուրգին, որտեղ 1000 բնակչի հաշվով 3,1 ամուսնալուծություն է գրանցվել:

Ըստ զեկույցի, ԵՄ-ում 2019-ին տեղի է ունեցել շուրջ 1,9 միլիոն ամուսնություն եւ շուրջ 0,8 միլիոն ամուսնալուծություն: