Հայաստանը ճգնաժամի կառավարման կետով է դիմել ՀԱՊԿ-ին՝ հետագա հնարավոր խորացումից խուսափելու և բայդ խորացումը կանխելու համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ իրավիճակն արդեն խորացել է, թշնամին ոչ միայն Սյունիքում է, այլև Վարդենիսում և Սիսիանում, Ավինյանը նշեց. «Կարծում եմ, որ կարևոր է յուրաքանչյուր իրավիճակին ադեկվատ ռեակցիա տալ ու մի փոքր չչափազանցնել իրողությունը։ Մեր մոտեցումը յուրաքանչյուր իրավիճակին պետք է լինի համարժեք։ Մենք մինչ այս պահը մեր գործողություններում եղել ենք միանշանակ համարժեք»,-ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը։

Ավինյանը հավելեց, որ Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին. «Դիմումն ուղարկվել է։ Եռօրյա ժամկետ է նախատեսված»,–ասաց Ավինյանը։