Իսրայելի ու Պաղեստինի հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանի անվտանգությանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նա մասնակիցներին առաջարկել է մեկնաբանել ներկայիս իրավիճակը Մերձավոր Արեւելքում: «Նկատի ունեմ պաղեստինա-իսրայելական սրված հակամարտությունը մեր սահմանների անմիջական հարեւանությամբ, որն ուղղակիորեն ազդում է մեր անվտանգության վրա», - ասել է Պուտինը՝ AP-ի հաղորդմամբ: