Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ուրբաթ հայտարարել է, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վշտացած եւ վրդովված ենք Իսրայել ահաբեկչական պետության դաժանությունից: Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է: Ինչպիսի վերաբերմունքով մենք աջակցել ենք երեկ Ադրբեջանի պայքարին Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար, այսօր մենք գործում ենք նույն վերաբերմունքով Երուսաղեմի հետապնդումների դեմ»,- ուրբաթօրյա աղոթքից հետո թուրքական հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի ղեկավարը: