ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ մայիսի 14–ին,  իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի եւ հնարավոր զարգացումների շուրջ: