Երեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ այդ հեռախոսզրույցի ընթացքում ես ռազմական օգնություն չեմ խնդրել ՌԴ նախագահից, չնայած Հայաստանի եւ Ռուսաստանի պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ես ռազմական օգնություն չեմ խնդրել մի քանի պատճառով: Նախ, մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական: ՌԴ նախագահն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին: Կա շատ ավելի կարեւոր բան. Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը, այսինքն լեքն ՀՀ տարածքը: Երեկվանից մինչեւ այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ: Այսինքն կան կետեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը լքել են, բայց քանի որ պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, այսօր նամակով դիմել են ՌԴ նախագահին՝ համաձայն 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, Ռուսաստանը այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,-ասաց նա: