ԱԽ քարտուղարն ասում է, որ այս իրադարձությունները հնարավոր են եղել, որովհետեւ կահավորված առաջնագիծ չենք ունեցել. իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս 6 ամիսների ընթացքում ոնց է հնարավոր եղել, որ կահավորված առաջնագիծ չենք ունեցել, այն էլ այսպիսի կարեւոր հատվածներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Մենք հասկանում ենք, որ Իշխանասարը սովորական բլուր չէր, ինչպես ոմանք են փորձում նշել: Այն ստրատեգիական կետ էր, եւ մենք պարտավոր էինք անվտանգությունն այդ հատվածում ապահովել: Ես չեմ հասկանում, երբ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունենում զինված ադրբեջանցիների կողմից, մենք այդ մարդկանց հետ ի՞նչ ենք բանակցում: Ուզում եմ հստակ ասվի՝ նրանց կողմից որեւէ նախապայման դրվել է, թե չի դրվել»,-ասաց նա:

Աննա Գրիգորյանը դմելով «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ասաց. «Խոսում եք, որ չպետք է մեդիատեռորի ենթարկել ժողովրդին: Ես ձեզ հետ համաձայն եմ: Այսօր էլ կոչեր են հնչում միասնականության եւ դուք հենց այս ամբիոնից խոսում եք Սյունիքի համայնքապետերի մասին: Դուք գիտե՞ք՝ Սյունիքի համայնքապետերն ինչով են զբաղված եղել ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո: գոնե դա հաշվի անելով, կխնդրեի գոնե մի քիչ ավելի համեստ ձեւակերպումներով հանդես գալ:

Ինձ համար ակնհայտ է, որ նման իրավիճակները շարունակական են լինելու, քանի դեռ այս իսխանությունն է մեր ղեկավարությունը»,-ասաց նա: