ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ Ազգային ժողովից։

Լրագրողի հարցին՝ Սյունիքի հարցով ի՞նչ փուլում են այս պահին բանակցությունները, Փաշինյանը չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է:

Արտահերթ նիստը նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորներն՝ իրենց ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժն առաջ է եկել եւ 3,5 մետր մխրճվել Հայաստանի տարածք: Արդեն երկու օր է ընթանում են բանակցություններ: Հայաստանն այդ հարցով պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին: