ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն Ազգային ժողովում մասնակցում էր Սյունիքի հարցով ԱԺ արտահերթ նիստին:

ՊՆ նախարարը կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողի այն դիտարկմանը, որ այս պահին խուճապային իրավիճակ է, Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց. «Խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով»։