Պաղեստինի ազգային վարչակազմը (PNA) կողմերի միջեւ լարվածության համար Իսրայելին է մեղադրել եւ ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ միջամտել՝ «իսրայելական ագրեսիային» վերջ տալու համար»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահը (Մահմուդ Աբբասը) դեմ է այս հանցավոր գործունեության շարունակմանը եւ կոչ է արել ԱՄՆ վարչակազմին անհապաղ եւ արագ միջամտել Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար, եւ որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից»,- ասվում է Facebook-ում տեղադրված հայտարարության մեջ:

Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել էր մայիսի 10-ի երեկոյան: Էսկալացիայի սկզբում պաղեստինյան անկլավից իսրայելական տարածք է արձակվել շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են անկլավի տարածքում, մայիսի 13-ին հաղորդել է Իսրայելի բանակը: Ըստ վերջին տվյալների՝ Իսրայելում զոհվել է վեց խաղաղ բնակիչ եւ մեկ զինվոր: Իսրայելը պատասխանել է հարյուրավոր ավիահարվածներ հասցնելով Գազայի հատվածին: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ դրանց զոհ են դարձել ավելի քան հարյուր պաղեստինցիներ, 900-ը վիրավորվել են։