Քննադատելու ժամանակը դեռ կգա, բայց հիմա ամբողջ խորհրդարանը, ամբողջ հայ հասարակությունը պետք է միասնական լինի: Մայիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հանրապետության սահմանամերձ շրջաններում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Հասարակությունը, նրա խոսքով, դժգոհության հիմնավոր պատճառներ ունի:

«Իշխանությունները պետք է հանդուրժող լինեն քննադատության հանդեպ՝ հասկանալով ստեղծված իրավիճակը: Բայց հիմա մենք մեր վարքագծով պետք է ցույց տանք, որ կա ագրեսոր հարեւան, որ կա էլ ավելի մեծ ագրեսոր՝ Թուրքիան, եւ որ նրանց նպատակը ոչ թե մեկ կամ երկու կիլոմետր քայլելն է, այլ հայոց պետականությունն ու ժողովրդին ոչնչացնելը: Այն մասին, թե ինչպես ենք մեզ այսօր պահում, ցանկացած թշնամի կերազեր: Մենք պետք է սովորենք լսել միմյանց, եւ ոչ թե վիճաբանել միմյանց հետ: Մեղավորների մասին կխոսենք ավելի ուշ, երբ հարցը կլուծվի, բայց հիմա մենք պետք է լինենք հանդուրժող եւ միասնական»,- ընդգծեց Գորգիսյանը: