Այսօր հանդիպեցի «Երիտասարդի ձայնը» ակումբի մի խումբ երիտասարդների, ովքեր պաշտոնապես ստանում էին անդամաքարտեր: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Այսօր հանդիպեցի  «Երիտասարդի ձայնը» ակումբի մի խումբ երիտասարդների, ովքեր պաշտոնապես ստանում էին անդամաքարտեր:

Ուրախ եմ, որ կա այնպիսի երիտասարդություն, որն անտարբեր չէ, չի լռելու եւ պատրաստ է պայքարել իր իսկ վաղվա օրվա համար»,- գրել է նա։