2021 թվականին Ռուսաստանը դաշնային բյուջեից շուրջ 3,2 միլիոն ռուբլի կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների հետպատերազմական վերականգնման համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Այդ մասին կառավարության որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության էջում:

Փաստաթղթում նշված է, որ 3,2 միլիոն դոլարի չափով միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջեին, որն ուղղված է ծախսերի ֆինանսավորմանը, որոնք կապված են հետպատերազմական վերականգնման հարցում Հայաստանի առավել տուժած շրջաններին աջակցելու նախագծի իրականացմանը:

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է իրազեկել Հայաստանի կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կայացված որոշման մասին: