«Alabananica» ֆեյսբուքյան էջը հոլովակ է պատրաստել հայաստանյան ներկա իրավիճակի եւ սպառնացող վտանգների մասին։

Հոլովակում կոչ է արվում ընտրել խղճով եւ իմաստությամբ. «Որպեսզի դավաճանն ու սրիկան այլեւս ոչ մի քայլ չկարողանան անել։ Պատկերացրու մի օր ապագայում, երբ դու արդեն կլինես ծեր ու կանանց համար անհետաքրքիր, թոռներդ քեզ ցույց կտան Երեւանի, Սեւանի, Արցախի, Մասիս սարի լուսանկարներն ու կհարցնեն՝ էս ի՞նչ ա, դու էլ կասես՝ Հայաստանն ա, ժամանակին կար տենց երկիր, իսկ ո՞ւր է այն հիմա, ինչո՞ւ չկա, դու կփորձես արդարանալ, որ քո երկիրը կորավ ու գնաց, որովհետեւ այն ընկավ քաղաքականությամբ զբաղվող անհայրենիք, սուտասան սրիկաների ձեռքը»

Հոլովակում պատկերավոր ներկայացվում է այն ապագայի մասին, որը կարող է անտարբերության դեպքում՝ սպասվել ՀՀ քաղաքացուն. «Այդ ամոթալի ապագայում թոռներդ կհարցնեն քեզ՝ բա ինչո՞ւ այդպես եղավ, բա դու այդ ժամանակ ո՞ւր էիր, ի՞նչ արեցիր, որ այդ սրիկաների դեմն առնես, իսկ դու գլուխդ կախ, չես իմանա՝ ինչ պատասխանել։ Հո չես պատմելու՝ ինչպես թքաց ունեիր քաղաքականության վրա, քեզնից գոհ տանն էիր նստած»։

Ըսս հոլովակի՝ ՀՀ քաղաքացին է ամեն ինչ որոշում. «Երբ գնում ես ընտրատեղամաս, ընտրում ես հայի արժանապատվությունը, հայի հզորությունն ու ապագան»։