Անցյալ տարվա հուլիսին Հայնան կղզուց արձակված Չինաստանի առաջին տիեզերանավը՝ «Տյանվեն 1»-ը «(Հարցեր երկնքին»), հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի մակերեւույթին։ Առայժմ միայն ամերիկացիներին է հաջողվել վայրէջք կատարել Մարսի վրա, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը։

«Տյանվեն 1» տիեզերանավն իջել է Մարսի հյուսիսային կիսագնդում գտնվող Ուտոպիա հարթավայրի հարավային մասում նախապես ընտրված տարածքում: Մարսագնացի օգնությամբ նախատեսվում է ուսումնասիրել տարածքի այս երկրաբանությունը:

«Տյանվեն 1»-ը բաղկացած է ուղեծրային մոդուլից, վայրէջքային հարթակից եւ մարսագնացից:

Փետրվարի վերջին զոնդը դուրս է եկել ուղեծիր եւ ավելի քան երկու ամիս վայրէջքի համար հարմար վայր ընտրել, գրում է «Սինհուան»: Բացի այդ, նա լուսանկարել է մոլորակի մակերեւույթը:

Չինական կրակի աստծո անունով կոչված «Չժուչժունը» պլատֆորմը լքելուց առաջ այժմ պետք է ուսումնասիրի իջնելու վայրը:

Այն արեւային էներգիայով է աշխատում, մարսագնացի վրա բարձր թողունակությամբ տեսախցիկ է տեղադրված:

Մարսագնացը կուսումնասիրի մոլորակի մակերեւույթը եւ մթնոլորտը: «Չժուչժունը» նաեւ Մարսի վրա գեոռադարի միջոցով կփնտրի կյանքի հնարավոր գոյության նշաններ՝ ստորերկրյա ջրեր եւ սառույց: