Բրազիլիան ժամանակավորապես դադարեցնում է Հնդկաստանի հետ ավիահաղորդակցությունը` ասիական այս հանրապետությունում COVID-19-ի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը:

Ժամանակավորապես արգելվում է միջազգային այն թռիչքների իրականացումը դեպի Բրազիլիա, որոնք ժամանում են Հնդկաստանից կամ Հնդկաստանով: Բացի այդ, Բրազիլիա թռչող ինքնաթիռ չեն կարողանա նստել այն ճանապարհորդները, որոնք նախորդ երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստանում են եղել: Նման սահմանափակումներ նախկինում արվել էին Մեծ Բրիտանիայի եւ ՀԱՀ-ի հետ ավիահաղորդակցության հանդեպ: Դրանց գործունեությունը նույնպես երկարացվել է: