Հանրապետականը 2018 թվականից հետո էլ որպես ընդդիմություն միակ հավաքական քաղաքական ուժն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո՝ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։

«Մենք ունենք լուրջ պրոֆեսիոնալներ, և պարոն Վանեցյանն էլ նոր քաղաքական ուժ է գլխավորում, և այդ պրոֆեսիոնալիզմն ու ապագան միավորելով իրար կարծում եմ, որ մենք կունենանք բավանականին լուրջ հաջողություններ»,- ասաց նա։

Արման Սահակյանի կարծիքով՝ թեպետ ընդդիմությունը պայքարում է տարբեր դաշինքներով, բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը պառակտված է․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք մտածում են մեր երկրի անվտանգության և ապագայի մասին»։