Ընդհանրապես պետք չէ դիտարկել ընդդիմադիր իշխանություն, սա արդեն մեր հայրենիքի անվտանգության և փրկության հարցն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո՝ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք մինչև ընտրությունները չենք սպասելու, պետք է կատարվեն ինչ-որ քայլեր, և այդ քայլերը պետք է խելամիտ լինեն, ոչ թե վերածվի նախընտրական շոուի։ Այս իրավիճակում մեր համար մեկ խնդիրն անվտանգության խնդիրն է։ Մենք այդ խնդիրն ենք քննարկում, ոչ թե ինչ-որ նախընտրական խնդիրներ»,- ասաց նա։