Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ի «Իզադին ալ Քասամ ջոկատներ» գրոհային թեւը հայտարարել է կես տարվա ընթացքում Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ հարվածելու պատրաստակամության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք հարվածներ հասցնել Թել Ավիվի ուղղությամբ վեց ամսվա ընթացքում»,-հայտարարել է շարժման ներկայացուցիչ Աբու Օբեյդան:

Ավելի վաղ «Իզադին ալ Քասամ ջոկատներ»-ը հայտարարել էր Թել Ավիվի ուղղությամբ մի քանի տասնյակ հրթիռ արձակելու մասին: Իսրայելի պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարվածների հետեւանքով զոհվել է մեկ մարդ: