SpaceX-ը կտեղադրի Starlink տերմինալներ Google-ի ամպային տեղեկատվական կենտրոններում, գրում է Հայթեք+-ը:

Համագործակցության մասին այդ համաձայնագրի նպատակն է հաճախորդներին տրամադրել Google Cloud-ի ընդլայնված հասանելիություն տվյալներին, ծառայություններին եւ հավելվածներին անգամ մոտակայքում բջջային ցանցի աշտարակների բացակայության դեպքում: Իսկ Starlink-ի օգտատերերը կստանան հնարավորություն օգտվել անվտանգ միացման համար Google-ի ենթակառուցվածքով:

Նոր գործառույթները, այդ թվում՝ պաշտպանված հաղորդագրություններ ուղարկելը դեպի աշխարհի հեռավոր անկյուներ, հասանելի կդառնան մինչեւ 2021 թվականի ավարտ, հայտարարել են Google-ի մամուլի ծառայությունում: SpaceX-ը կտեղադրի Starlink-ի առաջին տերմինալը Օհայո նահանգի Նյու Օլբանիում տեղեկատվական կենտրոնում: համագործակցության հետագա ծրագրերը կհրապարակվեն առաջիկա ամիսներին:

Ամպում գործող հավելվածերն ու ծառայությունները օգտակար կլինեն կազմակերպություններին, որոնք աշխատում են ցանկացած պայմաններում՝ ե՛ւ քաղաքային միջավայրում, որտեղ կան կապի լայն հնարավորություններ, ե՛ւ առանձին շրջաններում, հայտարարել է Google Cloud-ի ենթակառուցվածքի հարցերով ավագ փոխնախագահ Ուրս Հյոլցեն: