Սյունիքի դեպքերը այն ձգանը դարձան, որը սեղմվեց հենց «հեղափոխական» մնացածների քունքին՝ հասկացնելու համար, որ «պրիցելի» տակ նույնիսկ իրենք են՝ նախկինմերժման գաղափարների հպարտ, «պռադվինուտի» ասպետները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ2 հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Սրապիոնյանը:

«Սյունիքի դեպքերը այն ձգանը դարձան, որը սեղմվեց հենց «հեղափոխական» մնացածների քունքին՝ հասկացնելու համար, որ «պրիցելի» տակ ՆՈՒՅՆԻՍԿ իրենք են՝ նախկինմերժման գաղափարների հպարտ, «պռադվինուտի» ասպետները:

Առավոտյան ինձ ընդամենը ամիսներ առաջ փաբլիք «ռոբասերժական» անվանածներից մեկը ուրիշ կապով գրել էր՝ «կընդունե՞ս հետ ֆբ», ուղղվել եմ:

Պատասխանեցի՝ ոչ:

Չեմ ընդունի, ասացի, որովհետև դու սպանեցիր իմ եղբորը քո ատելության պատճառով, «պրիցելի» տակ դրեցիր տղաներիս, բայց հիմա, երբ նույն վտանգը, որ 3 տարի առաջ բերեցիր իմ գլխին, քե‘ զ է սկսել սպառնալ, նոր միայն որոշել ես ուղղվել:

Մամաս ասաց՝ ընդունի. ինքը բարեկամ է, դու էլ՝ քրիստոնյա:

Բայց մամայիս, որ միշտ ճիշտ է դուրս գալիս, խաբեցի. ասացի՝ ընդունել եմ, չընդունեցի:

Որովհետև մամաս ճիշտ է. ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ., իսկ իսկական՝ առաքելական՝ ՕՐԻԳԻՆԱԼ քրիստոնեական կրոնի կրողը , այո, Սրով, ԱՏԱՄՈՎ, ԿՌՎԵԼՈՎ է պաշտպանում իր կրոնն ու ինքնությունը՝ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ այս եզերքում:

ՍԱ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿՌԻՎՆ Է:

Սյունիքն իմ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է:

ԻՍԿ բլոկված բարեկամիս՝ ընդամենը ինքնապաշտպանական՝ հանկարծ բլոկից դուրս եկած բնազդը:

Հիմա Սյունիքը դարձավ հոգեկանին պաշտպանողների զարթուցիչը:

Բայց իմ ներքին ժամացույցը միայն մե‘կ ժամ գիտե՝ ՄԵԿ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՄԸ:

Երբ կգա այդ ժամն, ու երկրիս, ՍՅՈՒՆԻՔԻՆ տեր կանգնողը դարձած կլինի այդ նույն Սյունիքը ժամանակին փայփայածը, ես էլ՝ ռոբասերժականի կամ քոչարյանականի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանին հանուն Հայաստանի գոյաբանական պայքարի հետ բերածը, այդ ժամանակ ատելությունը գլխից դուրս հանածին ներս կբերեմ իմ ֆեյսբուք:

Այդպես է ճիշտ, մամ ջան:

Երբ կլինի այնպես, որ նիկոլիզմ բերածներն այլևս դավաճանի պես չեն արտագաղթի տուփերով, այդ ժամանա‘կ նոր կդառնամ զիջող. կթողնեմ, որ ատելությամբ նիկոլիզմ բերածներն օգտվեն իմ փրկած Հայրենիքից: Չդառնան ասորի: քուրդ: եզիդի:

Այդ ժամանակ նոր կներեմ նրանց եղբորս մահը:

Անքուն գիշերներս:

Անճանաչելի դարձած արտաքինս:

Գլխիվայր շրջված կյանքս:

Դա է քրիստոնյան:

Որովհետև ես ունեմ միայն երկու այտ:

Երկուսն էլ արդեն ապտակված են:

Հիմա արդեն կռվելու ու մինչև վերջ գնալու ժամանակն է:

Հիմա քաջություն ունենալու ժամանակն է:

Հիմա պայքարող լինելու ժամանակն է:

Հիմա ՍԱՐԵՑԻ, ԼԵՌՆՑԻ ՀԱՅ լինելու ժամանակն է:

Մեր լեռները վտանգված են:

Ատելությունը պայթեցնելու է դրանք:

Բանական միտքը՝ դարձնելու դրանք մեր ձեռքի ռումբը:

Այո, ես Բրիտանա-թուրքական տեխնոլոգիաներով ուղեղներ պատռած կարծրատիպերը պայթեցնողն եմ:

ԼԻՆԵԼՈՒ‘ Է ՀԱՅԸ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

ԻՆՔՆԻՇԽԱՆ ՈՒ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

Վերադառնալու եք բոլորդ իմ ֆեյսբուք:

Ու վերադառնալու եք բոլորդ ՀԱՅԱՍՏԱՆ:

Տուփերով:

ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐՈՎ»: