Հայտնի են դարձել Իրանի ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին 2020 թվականի հունվարին չեզոքացնելու գործողության մանրամասները, հաղորդում է «Վոյեննիյ օբոզրեվատել» տելեգրամյան ալիքը:

Հրապարակման համաձայն՝ հատուկ ծառայություններին հաջողվել է Սուլեյմանիի շրջապատում «ներդնել» լրտեսական ծրագրային ապահովմամբ բջջային հեռախոս, սակայն դա տվել է միայն ժամանակավոր ազդեցություն, քանի որ հաճախակի է իրականացվել սարքավորումների փոխարինում: Բաղդադի օդանավակայանում գեներալի ինքնաթիռի վայրէջքից 6 ժամ առաջ Իսրայելը հայտնել է ամերիկացիներին երեք բջջային հեռախոսների համարները, որոնք այդ պահին օգտագործում էր Սուլեյմանին: Դրանք վերահսկողության տակ էին առնվել Բաղդադում ԿՀՎ-ի մասնագետների կողմից: Բաղդադի օդանավակաանի արեւելյան մասը անհապաղ «փակվել» էր զորավարժություններ անցկացնելու համար, ինչի մասին տեղեկատվությունը պաշտոնապես «հասցրել» էին իրաքցիներին:

Աշխատում էր «Դելտա» դիպուկահարների հատուկ ստորաբաժանման երեք խումբ, որոնցից մեկը հեռարձակում էր նշանակետին տեղադրված տեսախցիկով գործողության շտաբին: Թիրախից հեռավորությունը կազմում էր 600-900 մետր: Օպերատիվ հետախուզական տվյալների հավաքագրումը գործողության ամբողջ ընթացքում իրականացրել են ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարության առավել գաղտնի ստորաբաժանումներից մեկը՝ «Orange» նպատակային խումբը» (Task Force Orange): Վայրէջքից հետո Սուլեյմանիի նույնականացումն իրականացրել են ԱՄՆ-ի հետ դաշնակից քրդական հատուկ ստորաբաժանման մասնագետները, որոնք կրում էին օդանավակայանի տեխնիկական աշխատակիցների հարդերձանք: Մարտիկներից մեկն անմիջականորեն մասնակցել է օդանավի «կայանմանը» եւ գտնվում Սուլեյմանիի շատ մոտ:

Բաղդադի երկնքում հերթապահում էին միաժամանակ երեք MQ-9 Reaper ԱԹՍ-ներ: Հրահանգ ստանալուց հետո Hellfire երկու հրթիռ հարվածէլ է ամենագնացի ուղղությամբ, որտեղ գտնվել է Ղասեմ Սուլեյմանին եւ Աբու Մախդի ալ Մուխանդիսը: Երկրորդ ավտոմեքենայի վարորդը մեծացրել է արագությունը հարվածից խուսափելու համար, սակայն մի քանի մետրի անց այն խոցվել է «Դելտայի» դիպուկահարի կողմից: Կանգ առնելուց հետո ամենագնացը վերջնականապես ոչնչացվել էր հրթիռի միջոցով: Իրաքի ոստիկանության աշխատակցի հանդերձանքով քուրդ հատուկջոկատայինը լուսանկարել էր վերջին հարձակումն ու վերցրել նմուշառում ԴՆԹ թեստ անցկացնելու համար: