Իսրայելական օդուժը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Հալիլ ալ Հայի տան ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կործանիչը հարձակվել է Հալիլ ալ Հայի՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահի տան վրա. շենք, որը ծառայել է որպես ահաբեկչական ենթակառուցվածք»,-ասված է զինվորականների՝ շաբաթ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ: