Այս պահին կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամանել է նաեւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Ենթադրվում է, որ տեղի կունենա անվտանգության խորհրդի նիստ:

Կառավարության շենք շարունակում են մուտք ու ելք անել պաշտպանության նախարարության համարանիշներով մեքենաները։