Դելիի իշխանությունները չորրորդ անգամ երկարաձգել են քաղաքում կարանտինը, որը սահմանվել էր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի պատճառով: Այդ մասին հայտարարել է Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ կարանտինը կերակարաձգվի մինչեւ մայիսի 24-ը, որպեսզի ամրապնդվի վիրուսի տարածման շուրջ իրավիճակը: «Մենք նկատում ենք վերականգնում կարանտինից հետո: Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը նվազում է: Մենք չենք ցանկանում կորցնել այն, ինչին հասել ենք վերջին մի քանի օրվա ընթացքում: Մենք երկարաձգում ենք կարանտինը եւս մեկ շաբաթով»,-հայտարարել է Քեջրիվալը: Նա հավելել է, որ կարանտինի չեղարկումը նախատեսվում էր վաղը, սակայն դրա փոխարեն կարանտինի սահմանափակումները կչեղարկվեն մյուս երկուշաբթի՝ մայիսի 24-ին՝ առավորտյան 5-ից: