Հանրապետության տարածքում` մայիսի 16-ին, 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ը հայտնել է, որ Երեւանում մայիսի 16-ի և 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +26 +28:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+14 +16, ցերեկը՝ +26 +28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,

Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +31,

Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +29 +32,

Արմավիրում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +29 +32,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +29 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +28 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +27 +32: