Միացյալ Նահանգների եւ Դանիայի իշխանությունները մտահոգված են Արկտիկայում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդմամբ եւ համարում են, որ կարեւոր է պաշտպանել տարածաշրջանում ենթակառուցվածքի առանցքային օբյեկտները: Այդ մասին ասված է կիրակի Պետդեպարտամենտի հրապարակած հայտարարության մեջ թագավորություն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները ողջունում են Դանիայի Թագավորության վերջերս կայացրած որոշումը Հյուսիսատլանտյան տարածաշրջանում եւ Արկտիկայի պաշտպանության գործում 245 միլիոն դոլար ներդնելու մասին, ինչն ընդգծում է Արկտիկայում կայունություն եւ անվտանգություն պահպանելու փոխադարձ միտումը: Միացյալ Նահանգներն ու Դանիայի Թագավորությունը կիսում են մտահոգությունը Արկտիկայում ռուսական ներկայության ամրապնդման առնչությամբ: Մենք համաձայն ենք տարածաշրջանում ենթակառուցվածքի զգայուն առանցքային օբյեկտները պաշտպանելու կարեւորության հետ»,-պնդում են ամերիկյան արտաքին քաղաքականության կառույցում:

«Միացյալ Նահանգները ներկայացնում են Արկտիկայի տարածաշրջանը հակամարտություններից ազատ, որտեղ պետությունը գործում է պատասխանատու, իսկ տնտեսական զարգացումն ու ներդրումներն իրականացվում են կայուն, թափանցիկ կերպով, շրջակա միջավայրի տեղաբնակ ժողովուրդների մշակույթի եւ շահերի նկատմամբ հարգանքով»,-հավելել են Պետդեպարտամենտում:

Բլինքենը կայցելի Դանիա 2021 թվականի մայիսի 20-ին կանցկացնի բանակցություններ թագավորության վարչապետ Մետե Ֆրեդերիքսենի, ԱԳ նախարար Էպե Քուֆուդի հետ: «Իր այցի ժամանակ պետքարտուղար Բլինքենը կընդգծի ընդհանուր նպատակների իրացումը, կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման, պաշտպանության ոլորտում համագործակցության եւ Արկտիկային վերաբերող հարցերը: Պետքարտուղարը կհաստատի ԱՄՆ-ի պարտավորությունները Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու գործում»,-նշված է փաստաթղթում: