Իսլամական համագործակցության կազմակերպության անդամները տարածել են իրավիճակի էսկալացիայի կապակցությամբ հայտարարություն եւ պահանջել Իսրայելից անհապաղ եւ ամբողջովին դադարեցնել հարձակումները պաղեստինցիների եւ նրանց սեփականության վրա, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վճռականորեն դատապարտում են բարբարոսական հարձակումները, որոնք կազմակերպում է Իսրայելը, պաղեստինյան տարածքներում օկուպացիոն իշխանությունն ընդդդեմ Պաղեստինի ժողովրդի, նրա հողերի եւ սրբատեղիների, պահանջում ենք անհապաղ եւ ամբողջովին դադարել բոլոր հարձակումները, որոնց ենթարկվում են քաղաքացիական պաղեստինցիներն եւ նրանց սեփականությունը, ինչն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի եւ Պաղեստինի նկատմամբ ՄԱԿ-ի որոշումների լուրջ խախտում»,-նշել են հանդիպման մասնակիցները:

Նրանք ներկայիս էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը վերագրել են Իսրայելին: Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ համաձայն պատմական վկայությունների՝ Իսրայելն օկուպացրել է հողերը, որոնց վրա նրանք գտնվում են, չունի որեւէ օրինական իրավունք օկուպացված պաղեստինյան տարածքների, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմի եւ Ալ Աքսա մզկիթի վրա:

Նրանք կոչ են արել ներգրավել միջազգային դատական համակարգն ու ՄԱԿ-ի դատարանները Իսրայելի նկատմամբ դատավարության համար, որպեսզի ստիպեն նրան վճարել պաղեստինցիներին, նրանց հասարակական եւ մասնավոր սեփականությանը հասցված վնասի հատուցում: