Երեք սիրիացի զինծառայող է զոհվել, իսկ չորրորդը ստացել է վիրավորում ահաբեկիչների կողմից Իդլիբի հարավ-արեւմուտքում Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության հետեւանքով, գրում է ՌՒԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդել է Սիրիայում Հակառակորդ կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը, կառավարական ուժերի հրետակոծությունը վարվել է 120 մմ ականանետերից եւ ԶՈՒ-23 սարքավորումներից:

Հակառորդ կողների հաշտեցման ռուսական կենտրոնից կրկին կոչ են արել անօրինական զինված ձեւավորումների հրամանատարներին հրաժարվել զինված սադրանքներից եւ բռնել իրենց կողմից վերահսկվող շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին: