ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բաց նիստից հետո Չինաստանը, Նորվեգիան եւ Թունիսը կոչ են արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին անհապաղ դադարել բռնությունն ու կրճատել լարվածությունը հարաբերություններում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնության բոլոր գործողությունները, սադրանքները, ոտնձգությունները, փլուզումները: Մենք կոչ ենք անում երկու կողմերին գործել լարվածության մակարդակն անհապաղ նվազեցնելու եւ բռնությանը վերջ տալու նպատակով,-ասել է ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնակ Յուլը, որը հնչեցրել է հայտարարությունը երեք երկրների անունից:

Չինաստանը, Նորվեգիան եւ Թունիսը նույնպես կոչ են արել «դիվանագիտական ջանքերը խորացնել ու արագացնել» երկու պետությունների համակեցության հարցի շուրջ լուծման հասնելու համար, հայտարարել է նա: