Tesla էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը չի բացառել հնարավորությունը, որ ընկերությունը կարող է վաճառել կամ արդեն վաճառել է իր բիթկոին-ակտիվները։ Այս մասին վկայում է Մասկի թվիթը, որն ուղարկվել է ի պատասխան միկրոբոլգների սերվիսի օգտատերերից մեկի գրառման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

CryptoWhale անունով օգտատերը նշել է, որ հաջորդ եռամսյակում բիթկոին ունեցողները կսրտնեղեն, երբ իմանան, որ Tesla-ն ազատվել է իր մոտ մնացած բիթկոին-ակտիվներից, ինչին Մասկը պատասխանել է. «Իսկապես»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Tesla-ն դադարեցրել է իր ավտոմեքենաների՝ բիթկոին կրիպտոարժույթով վաճառքը, այն ստանալու ոչ էկոլոգիական միջոցի պատճառով։

Փետրվարի 8-ին Tesla-ն հայտարարել էր, որ 1,5 մլրդ դոլարի ներդրում է կատարել բիթկոինի համար։ Ընկերությունը մարտին նաեւ հայտարարել էր, որ սկսում է որպես վճար բիթկոիններ ընդունել իր արտադրանքի համար։ Ավելի ուշ Մասկը Tesla-ի այդ ներդրումներն անվանել էր անխոհեմություն։