Միջխորհրդարանական շփումների շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են, երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է Պետդումայի կայքը:

Քաղաքական գործիչները քննարկել են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մենք ոչ միայն միմյանց ենք լավ ճանաչում, այլեւ այն գործընկերներին, ովքեր գալիս են ձեզ հետ: Դա խոսում է այն թեմաների քննարկման մեջ ընկղմվելու մասին, որոնք երբեմն թեժանում են մեր երկրում եւ լուծումներ են պահանջում»,- դիմել է նա իր հայ գործընկերոջը: Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «շատ բան է արել»՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար:

Իր հերթին, Միրզոյանը նշել է, որ Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր պատմության վրա հիմնված հատուկ հարաբերությունները: «Դրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններ են: Վստահ եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ եւ ամրապնդվել»,- ընդգծել է ՀՀ խորհրդարանի խոսնակը: