«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) եւ Amnesty International հասարակական կազմակերպությունները դիմել են Միջազգային քրեական դատարանին՝ խնդրելով, որպես հնարավոր «ռազմական հանցագործություն», հետաքննել իսրայելի կողմից այն շենքի ռնբակոծությունը, որտեղ տեղակայված էին ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այդ թվում՝ «Ալ Ջազիրան» եւ «Ասոշիեյթիդ պրեսը»:

«Զանգվածային լրատվական միջոցների վրա կանխամտածված հարձակումը ռազմական հանցագործություն է»,- ասել է RSF-ի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

«Դիտավորությամբ ոչնչացնելով զանգվածայի լրատվական միջոցները՝ Իսրայելի պաշտպանության ուժերը ոչ միայն անընդունելի նյութական վնաս են հասցնում լրատվական գործունեությանը: Նրանք նաեւ, ավելի լայն իմաստով, խոչընդոտում են ԶԼՆ-ներում այն հակամարտության լուսաբանումը, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացիական բնակչությանը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին իսրայելական չորս հրթիռներ հարված էին հասցրել Գազայում 11 հարկանի շենքին, ինչի հետեւանքով շենքն ամբողջովին ավերվել էր։ Այնտեղ տեղակայված էին միջազգային ԶԼՄ-ների գրասենյակները։