ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկա են գտնվել մայիսի 16-ին «Համալիր անվտանգություն -2021» անվտանգության ապահովման միջոցների 13-րդ միջազգային սրահի շրջանակներում ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոնի մարզադաշտում անցկացված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգի ուժերի և սարքավորումների լայնածավալ ցուցադրական վարժանքին, որի մեկնարկն ազդարարել է ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներգրավված է եղել 800 մարդ, շուրջ 200 միավոր տեխնիկա, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության 14 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր, մասնագիտացված ռոբոտային համակարգեր:

Մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարներ և անձնակազմեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 մասնագետ 56 երկրից:

Վարժանքը հնարավորություն է տվել գործնականում կիրառել հատուկ և հրշեջ-փրկարարական սարքավորումներ, ներմուծել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Այս տարի առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք:

Միջոցառումը եզրափակվել է ՌԴ ԱԻՆ անձնակազմի հանդիսավոր երթով: