Անկարան հայտ է ներկայացրել ԵՄ պաշտպանական ծրագրին մասնակցության համար, որը անդամ երկրների միջեւ ռազմական համագործակցություն է նախատեսում, հայտնում է գերմանական Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Անցյալ շաբաթ Թուրքիան հայտ էր ներկայացրել Նիդեռլանդների կողմից համակարգվող Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (PESCO) նախագծին մասնակցելու համար:

Անկարան ձգտում է ուժեղացնել իր ռազմական հզորությունը՝ 1 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի մասնակցելով, որը Գերմանիան անցյալ տարի հաջողությամբ առաջարկել էր բացել ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար:

2017 թվականին հիմնադրված PESCO նախագիծն անդամ երկրներին հնարավորություն է տալիս զարգացնել պաշտպանական կարողություններն այլ երկրների հետ համագործակցության միջոցով, ինչպես նաեւ օպերատիվ պատրաստության վարժանքներ անցկացնելու հնարավորություն է ընձեռում: «Հուսով ենք, որ PESCO-ի շրջանակում Թուրքիայի հետ համագործակցությունը, բացի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ (երկրի) համագործակցության բարելավումից, կնպաստի Կիպրոսի եւ Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է աղբյուրը: