Իրանի բանակը կհամալրվի անօդաչու թռչող սարքերով: Ինչպես հայտնում է Mehr-ը, ըստ Իրանի պաշտպանության նախարարության եւ բանակի միջեւ կնքված համաձայնագրի, ՊՆ-ն առաջիկայում 1000 ժամանակակից անօդաչու սարք կմատակարարի բանակին:

«Այս համաձայնագիրը առանցքային դեր կխաղա Իրանի Իսլամական Հանրապետության բանակի եւ զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի քանակի եւ որակի բարելավման գործում»,- հայտարարել է ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին: «Այսօր Իրանը հինգերորդ կամ վեցերորդն տեղն է զբաղեցնում աշխարհում՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի նրա հատվածը, մենք ինքնաբավ ենք մեզ համար անհրաժեշտ առաջադեմ անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում»: