Դեռեւս 10 օր առաջ մտածում էին՝ գնալ ընտրությունների, թե ոչ, որոշում էինք դիմել մեր ընտրողներին, մտածում էինք, որ մեր ասած խոսքը տեղ կհասնի, եւ դրա համաձայն ճիշտ որոշումներ կընդունեն, բայց տեսանք, թե ինչ եղավ: Այս մասին իր տեսաուղերձում նշել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մայիսի 10-ի հայտարարությունից հետո, երբ արձակվեց մեր խորհրդարանը, մյուս օրը ադրբեջանցիները մտան մեր տարածք: Դա այն էր, ինչի մասին ասում էի, ասում էի, որ չի կարելի հիմա գնալ արտահերթ ընտրությունների, որովհետեւ մեր թշնամին հասկանալով ռեալությունը մեր երկրի ներսում, պառակտումը, որ ամեն կուսակցություն զբաղված է  իր նախընտրական քարոզներով, իսկ գործող իշխանությունն արդեն երեւում է, որ զբաղված է իր վերարտադրության հարցերով, այս կամ այն նեղ անձնական, կուսակցական հետաքրքրությամբ:

3,5 կմ թշնամին մտել է մեր տարածք 250 զինվորներով: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է եւ արդեն 5-րդ օրն է բանակցում ենք, խնդրում ենք եւ մենք մեզ մեր երկրի մեջ համոզում ենք, որ շփոթվել են, տուրիստներ են, կամ ինչ-որ մի բարձունք էր, ՊՆ-ն ընդհանրապես ոչինչ չի ասում: Այսինքն  պաշտպանություն գոյություն չունի, չակ ոչ մի մեխանիզմ, որ կարողանա մեր անվտանգությունն ապահովի, որ կարողանանք հանգիստ մեր գործունեությունը ծավալել մեր երկրում: Այսօր մենք ունենք շատ կարեւոր խնդիր՝ մեր երկրի անվտանգության հարցը: Մենք մեր երկրում չունենք ոչ մի հնարավոր մեխանիզմ թշնամու դեմն առնելու համար:

Ի՞նչ պետք է աներ իշխանությունը. Արդեն իսկ 250 անձ պետք է լինեին ձերբակալված, զենքերն առգրավված, իսկ նրանք բանտում: Արդեն իսկ հենց հաջորդ օրը պետք է բանակցություններ սկսվեին ադրբեջանական կողմի հետ նրանց մեր գերիների հետ փոխանակելու շուրջ: Դա նվազագույնն էր, որ պետք է անեին առանց որեւէ մեկի դիմելու:

Հաջորդը, պետք է համապատասխան նոտաները գրեին, մեր դաշնակիցներին ներկայացնեին ռեալ իրավիճակը: Դրա փոխարեն մարզպետը ասում է նման բան չկա, խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն ասում է՝ չէ-չէ, ոչ մի բան չի եղել, մի բարձունք է ընդամենը: Այսինքն այդ բարձունքները կարող ենք տենց հեշտությամբ հանձնենք: Վարչապետը առավոտյան ասում է՝ նման բան չկա, բայց երեկոյան երբ արդեն լրատվամիջոցները փաստեր են ներկայացնում, նոր սկսում են մտածել, որ իրենց սուտը չանցավ, նոր հիմնավորում են, թե շփոթվել են: Պատգամավորներից մեկն էլ ասում է՝ կարող ենք ընդունել որպես տուրիստներ: Տուրիստը դուք եք, որ եկել եք մեզ էս օրն եք գցել:

Ինչ է պետք անել: Մենք մենք համապատասխան նամակները կազմել ենք, որով դիմել ենք թե միջազգային, թե տեղի մեր մարմիններին Ադրբեջանին եւ նրա ամբողջ ղեկավարության նկատմամբ սանկցիաների կիրառելու հարցով: Դա պետք է աներ մեր իշխանությունը: Երկրորդ,  եթե այսօր մենք շարունակենք խաղալ ընտրությունների գնալու խաղը, որն իմ կարծիքով, իշխանությանը պետք է վերարտադրվելու համար, մենք կունենանք նոր կուորստներ: Փառք Աստծո, որ չունենք զոհեր, ունենք միայն տարածքների կորուստ, բայց հաջորդը լինելու է զոհերով: Պատկերացնո՞ւմ եք, որ լինեին հայրենասեր մարդկանց խմբեր, որոնք փորձեին կանգնեցնել նրանց եւ կրակոցներ լինեին արդեն Սյունիքում: Երբ մի քանի ամիս առաջ գնացել էինք, ասում էին՝ վտանգավոր է, կան խնդիրներ, ասում էին՝ չէ, դրանք ուղղակի խոսքեր են, սյունեցիներն են հորինում, որովհետեւ ինչ-որ միտումներ ունեն: հերիք, է ինչքա՞ն կարելի է ստել: Եթե հիմա չմիաբանվենք եւ դրան չդիմակայենք, մենք շարունակական մինչեւ հունիսի 20-ը ունենալու ենք այս նույն խնդիրները: Նայեք՝ ինչ է կատարվում այսօր գլոբալ աշխարհում: Ուկրաինայի արեւելքում գհնալով հակամարտությունը հասունանում է, սկսվեց Պաեստն-Իսրայել կոնֆլիկտը: Հիմա մենք ուզում ենք այդ նույն վիճակը տեղափոխել մեր երկի՞ր:

Սթափվեք, խիղճ ունեցեք, ձեր աթոռից մի կառչեք, րոպե առաջ հեռացեք: Դուք իրավունք չունեք, զիջեք ձեր տեղը համաձայն Սահմանադրության փոխվարչապետին: Եթե հիմա չմիաբանվենք, չանենք համապատասխան քայլեր, ունենալու ենք նոր կորուստներ: Սիրելի հայրենակիցներ, մեզ միաբանություն է պետք, մենք կկարողանանք նորից հաղթողի դերում լինենք, երբ  միավորենք մեր ողջ ներուժը: Միասին մենք կարող ենք»: