Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը և մարզերը սպասրկող 1-ին ու 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ, մայիսի 14-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց  10 ավտոմեքենա։

Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 4 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող 4 անձ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։