Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Վաղարշակ Հարությունյանը քննարկել են երկկողմ համագործակցությունը եւ իրավիճակը Ղարաբաղում:

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղի այն վայրերում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը: