Համաշխարհային տնտեսական ֆորումը չեղյալ է հայտարարել 2021 ամենամյա հանդիպումը, որը երեք ամսից պետք է տեղի ունենար Սինգապուրում:

«Ցավոք, տարբեր մարզերում ծավալվող ողբերգական հանգամանքները, ճանապարհորդությունների անորոշ հեռանկարները, պատվաստումների տարածման տարբեր տեմպերը եւ նոր տարբերակների վերաբերյալ անորոշությունը ընդհանուր առմամբ անհնարին են դարձնում աշխարհի բիզնեսի, կառավարությունների եւ քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ գլոբալ հանդիպումները»,- ասվում է ՀՏՖ-ի հաղորդագրության մեջ։

Հաջորդ տարեկան ժողովը տեղի կունենա 2022-ի առաջին կեսին: Տեղը եւ ամսաթիվը կորոշվեն այս ամռանը՝ իրավիճակի գնահատման հիման վրա: